Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին նա հայտարարել է 2Way լրատվական հարթակին տված հարցազրույցում։
«Որքանով ինձ հայտնի է՝ մենք Ուկրաինայի հետ պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Չեմ կարծում, որ նրանք պետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան հրաշալի երկիր է՝ հիանալի մարդկանցով, և Վաշինգտոնն ու Կիևը կշարունակեն համագործակցել մի շարք հարցերի շուրջ, թեև որոշ հարցերում նրանց դիրքորոշումները չեն համընկնի։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շահերը երբեմն տարբերվում են։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է ուկրաինական կողմի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ ընդգծելով, որ դրանք հանգեցնում են ամերիկացիների համար էներգակիրների գների բարձրացմանը։
«Կարծում եմ՝ նրանք պետք է դադարեցնեն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան