Կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
Հասարակություն
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը շարունակել 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Նախատեսվում է պահպանել գործող մեխանիզմը, որի համաձայն՝ կենսաթոշակառուներն ու նպաստառուները բանկային քարտերով անկանխիկ գործարքների դիմաց ստանում են 20% հետվճար՝ ամսական առավելագույնը 10,000 դրամի չափով։
Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից արդեն օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու։ Հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։
Հետվճարը հաշվարկվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալների միջոցով գործարքներ կատարելիս։
Նախագծի վերաբերյալ առաջարկները կարելի է ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան