Ավտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին
Իրավունք
Ավտոբուսում տղամարդու և կնոջ միջև ծագած վեճի ու հայհոյանքների դեպքով միջոցառումներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։
«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- նշել են գերատեսչությունից։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ճնշում գործադրում իր հետ գտնվող կնոջ նկատմամբ։ Միջամտում է մեկ այլ կին, ինչից հետո նրանց միջև խոսակցությունը վերածվում է փոխադարձ վիրավորանքների․ հնչում են անպարկեշտ արտահայտություններ, խախտվում է հասարակական կարգը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան