Զելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին խնդրել է վերականգնել Ուկրաինայի հասանելիությունը Starlink/Starshield արբանյակային կապի ցանցին։
«Ես խոսեցի Մարկո Ռուբիոյի հետ, և այն բովանդակալից էր՝ կարևոր հարցերի շուրջ։ Starlink/Starshield-ի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է շտկվի», - գրել է նա իր Telegram ալիքում։
Զելենսկին նաև խնդրել է Patriot ՀՕՊ համակարգի համար լրացուցիչ հրթիռներ մատակարարել և «կենսական» է անվանել ամերիկյան կողմի համար բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալների տրամադրումը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան