FT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից
Աշխարհ
Եվրոպական մայրաքաղաքները լուրջ դժգոհություն են հայտնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, ով գերազանցում է իր լիազորությունները ԵՄ արտաքին քաղաքականության ոլորտում: Financial Times (FT)-ի տվյալներով՝ այս ֆոնին Իտալիան պահանջել է, որ ազգային կառավարությունները խիստ վերահսկողություն իրականացնեն ԵՄ արտաքին քաղաքականության նկատմամբ՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վերակազմակերպումից առաջ:
Հրատարակությունը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը առաջարկել է Կանադայի համար «ասոցացված անդամակցության» և Եվրոպական անվտանգության խորհրդի ստեղծման գաղափարը՝ նախաձեռնություններ, որոնք դիմադրության են հանդիպել համայնքի ներսում՝ ՆԱՏՕ-ի գործառույթները կրկնօրինակելու մտավախությունների պատճառով։
Թերթի տվյալներով՝ Հռոմը պնդում է բարեփոխումների վրա, որոնք կամրապնդեն արտաքին քաղաքականության և պաշտպանության նկատմամբ ազգային վերահսկողությունը՝ այն ոլորտների, որտեղ «անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունը կարևոր է ռեսուրսների, ակտիվների և փորձագիտության մոբիլիզացման համար»։
Դիվանագետները նշում են, որ նպատակն է կանխել Եվրահանձնաժողովի կողմից իշխանության զավթումը և պահպանել ինստիտուցիոնալ հավասարակշռությունը ԵՄ-ում։ Ավելին, գրում է FT-ն, Հռոմը պնդում է պահպանել ԵՄ դիվանագիտական ծառայության շրջանակներում ռոտացիայի սկզբունքը։ Սա, իտալական կողմի կարծիքով, «կկանխի փակ բյուրոկրատական մշակույթի ձևավորումը»։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան