Արաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան իրենց պատմության մեջ երբեք այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա՝ բանակցությունները անվանելով «ժամանակին»։
«Մենք քննարկեցինք բոլոր հարցերը՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանը, Պաղեստինը, Ուկրաինան և Եմենը։ Մենք նաև կենտրոնացանք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա։ Մեր պատմության մեջ երբեք Իրանն ու Ռուսաստանը այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա», - գրել է Արաղչին X-ում։
Հոկտեմբերի 19-ին Լավրովը աշխատանքային այցով ժամանեց Թեհրան, որտեղ նրան ընդունեց Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հանդիպեց Արաղչիի հետ և հանդիպում ունեցավ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան