Ֆրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջ
Աշխարհ
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների պատճառները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը հույս ունի իր եզրակացությունները հրապարակել տարեվերջին: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Յաել Բրոն-Պիվեն:
«Քննչական հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել, թե որտեղ են իշխանությունները սխալ գնահատել բողոքի ցույցերի մասշտաբները։ Պետք է ուսումնասիրվի սոցիալական ցանցերում ստեղծված իրավիճակը։
Մեզ ասում են, որ որոշ դեպքերում եղել է արտաքին միջամտություն։ Սա նույնպես պետք է հետաքննվի», - նշել է նա։
«Ես կցանկանայի, որ հանձնաժողովը արագ ավարտի իր առաջադրանքները, և որ մենք համաձայնենք իր աշխատանքի արդյունքները ունենալ տարեվերջին»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան