«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց
Տնտեսություն
«ԷՍԱ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ «Firebird AI» ՓԲԸ-ն որպես սպառող առաջին վճարումն է կատարել «ԷՍԱ»-ին՝ մատակարարված շուրջ 6 մլն կՎտ·ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարելով ավելի քան 244 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին «Firebird AI»-ն աշխատում է նախատեսված արտադրական հզորությունների միայն փոքր մասով։
Նա ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտների համաժամանակյա զարգացումն այլընտրանք չունի։ Նրա գնահատմամբ՝ Հրազդանում գործող «Firebird» գործարանի գործունեությունն էական ուղղակի և բազմապատկիչ տնտեսական ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ճյուղերի վրա։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան