Արմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով
Հասարակություն
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հայտարարել է, որ դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ իր հասցեին հնչեցրած հայտարարության համար։
«Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարել է, թե ես իբր Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս չեմ հանդիպել այդ մարդուն»,- գրել է Խաչատրյանը՝ հայտարարությունը որակելով որպես զրպարտություն։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան