Ռուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված և զայրացած է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նա (Թրամփը) ակնհայտորեն հիասթափված և զայրացած է, որ բանակցություններում առաջընթաց չկա, չնայած այն հանգամանքին, որ նա գրեթե երկու տարի է նվիրել այս գործընթացին», - ասել է Ռուբիոն լրագրողներին Հնդկաստան կատարած այցի ժամանակ, որը հեռարձակել է Fox News-ը։
Միևնույն ժամանակ, պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ամեն ջանք գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան