Ռուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույց
Արտաքին Քաղաքական
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Զեկույցը կազմվել է չորս երկրների նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում։
Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված քայլերը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծությունը, ինչպես նաև Հայաստանի՝ երկու միություններին անդամակցելու հետ կապված պարտավորությունների համեմատությունը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումից բխող ռիսկերը մեղմելու իրավական մեխանիզմներին և Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքներին։
Հոկտեմբերի 20-ին չորս երկրների կառավարությունների ղեկավարների ստորագրած դիմումը՝ կից զեկույցով, ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ Փաստաթուղթը պետք է փոխանցվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Զեկույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան