Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավունք
«Գուստավ» ռեստորանի նախկին մենեջերի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ մեղադրյալը գտնվում է Հայաստանից դուրս։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումն ուղարկվել է ՆԳՆ ոստիկանություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 7-ին «Գուստավ» ռեստորանի 47-ամյա նախկին մենեջեր Քրիստոֆեր Վարդանյանը, ենթադրաբար, իր անձնական հեռախոսը տեղադրել է կանանց սանհանգույցում և գաղտնի տեսանկարահանել այցելուներին։ Ըստ հրապարակումների՝ հեռախոսը հայտնաբերած կինը դիմել է մենեջերին, որն էլ հաստատել է, որ սարքն իրեն է պատկանում։
Ռեստորանը հայտարարել էր, որ տվյալ անձն ազատվել է աշխատանքից։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան