Իրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից
Աշխարհ
Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ հիմնված են շահերի փոխադարձ ըմբռնման վրա և չեն ենթարկվում երրորդ երկրների ազդեցությանը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի հարաբերությունները այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կառուցված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի իրատեսական ըմբռնման և հիմնարար համաձայնությունների սկզբունքների վրա», - նրա խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Բաղային ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը, «լիովին գիտակցելով միջազգային գործընթացների դինամիկան և ձգտելով պաշտպանել իր ազգային շահերը, վճռական է ընդլայնել և ամրապնդել կապերը բարեկամ պետությունների հետ՝ անկախ երրորդ կողմերի հայտարարություններից կամ հռետորաբանությունից»։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան