Արագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 20-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 48-ամյա տղամարդը, որը գիշերը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ էր։ Դեպքի մասին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որից հետո դեպքի վայր են մեկնել իրավապահները։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը փորձել է գողություն կատարել Արագածոտնի մարզում գտնվող տնից, սակայն տանտերը նկատել է նրան և կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։ Վիրավորը «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան