Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է
Իրավունք
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության տեղափոխված անձը, գիտակցության չգալով, մահացել է։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 06։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում։ Ըստ նախնական տվյալների՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երևանի 34-ամյա բնակիչը տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան