Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին
Քաղաքական
Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել և անդրադարձել ամուսնու կալանավորմանն ու ընտանիքի նկատմամբ հետապնդումներին։
«Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակն ապօրինի կալանավորված է։ 2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում կեղծելուց հետո վախկոտները, արդեն նախապատրաստած սցենարով, կրկին՝ արդեն 4-րդ անգամ, կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակին։
Ակնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը։
Անկեղծ լինեմ՝ ամենահեշտ օրերը չենք ապրում։ Բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի։
Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր։
Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ, այսքանը…»,- գրել է Զառա Բադալյանը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան