Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Գիտություն և Մշակույթ
Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները նվաճել են Արագածի հարավային գագաթը՝ ծովի մակարդակից 3887 մետր բարձրության վրա ծածանելով հարազատ համալսարանի դրոշը։
Վերելքը սկսվել է բարձրլեռնային Քարի լճի մոտից։ Բնության հիասքանչ տեսարանները վայելելուց հետո արշավի մասնակիցները շարունակել են ճանապարհը։ Առջևում քարքարոտ արահետներ էին, եղանակի անսպասելի փոփոխություններ, թանձր մառախուղ ու ուժեղ քամի…
Դժվարությունները քիչ չէին, սակայն մեր թիմի նպատակասլացությունն ու միասնական ոգին օգնեցին հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հասնել գագաթին։
Վերելքը նվիրված էր Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի 120-ամյակին և Երևանի մասնաճյուղի 25-ամյակին։
Խորհրդանշական է, որ հոբելյանական այս տարում համալսարանի դրոշը ծածանվեց Արագածի բարձունքներում, քանի որ նպատակասլացությունը, միասնականությունն ու դժվարությունները հաղթահարելու պատրաստակամությունը մեր համալսարանական ընտանիքի կարևոր արժեքներից են։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան