ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Իրավունք
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ընտրելու իրավունք ունեցող երեք անձանց արտոնություններ է տրամադրել՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ պաշտոնատար անձը քաղաքացիներին տրամադրել է տեղեկանքներ՝ էլեկտրաէներգիայի սպառման սուբսիդավորման արտոնությունից օգտվելու, ինչպես նաև գյուղատնտեսական վարկեր ստանալու համար։ Որոշ տեղեկանքներում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, ներկայացվել են կեղծ տվյալներ՝ անասնապահությամբ զբաղվելու և գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու վերաբերյալ։
Նշված գործողությունների արդյունքում քաղաքացիները հնարավորություն են ստացել օգտվելու պետական աջակցության ծրագրերից, իսկ որոշ դեպքերում պաշտոնատար անձը, ըստ մեղադրանքի, օժանդակել է պետությունից խարդախությամբ ֆինանսական միջոցներ հափշտակելուն։
Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարանը մասնակի է բավարարել՝ նրա նկատմամբ սահմանելով տնային կալանք։
Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում․ Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան