«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ
Հասարակություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի գիտություն լրատվամիջոցներում տարածվող տեղեկության․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատանը մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ։
Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից» ,- ասված է հայտարարությունում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան