36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում
Քաղաքական
Հոկտեմբերի 17-21-ը Փարիզում անցկացվող «SIAL Paris 2026» սննդի արդյունաբերության միջազգային առաջատար ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երեք միասնական տաղավարներով՝ ներկայացնելով 36 հայկական ընկերությունների արտադրանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC)` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող արտահանման խթանման նախաձեռնության շրջանակում։
Ցուցահանդեսը հայկական արտադրողների համար կարևոր հնարավորություն է միջազգային գնորդների և դիստրիբյուտորների հետ նոր գործարար կապեր հաստատելու, արտահանման նոր շուկաներ բացահայտելու և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու համար։
Հայկական տաղավարներ է այցելել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Նա ծանոթացել է ներկայացված հայկական արտադրանքին, քննարկել արտահանման ընթացքում առաջացող խնդիրները և հայտնել իր պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային շուկաներում դրա առաջխաղացմանը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան