Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո Ֆրանսիայում ձերբակալվել է 2500-ից ավելի մարդ։ Ժերալդ Դարմանենի խոսքով՝ ձերբակալվածներից ավելի քան 500-ը առաջիկա օրերին կկանգնի դատարանի առջև։
Նախարարը նաև հայտնել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում, որոնք ուղեկցվել են անկարգություններով և խռովություններով, թալանվել է մոտ 3000 խանութ։ Նա ընդունել է, որ անվտանգությունը բավարար չափով չի ապահովվել:
«Այնուհանդերձ, արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա։ Պետք չէ Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին զրկել իրենց ազատություններից միայն այն պատճառով, որ նրանց շարքում կան մի քանի հազար օրենք խախտողներ և անկարգություններ հրահրողներ»,- շեշտել է Դարմանենը:
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բարելավել կրթական պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել գնաճից դժգոհող քաղաքացիները։ Ամենամասշտաբային ցույցերը գրանցվել են հոկտեմբերի 17-ին, երբ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների և ավերածությունների։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան