Google Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացել
Աշխարհ
Հոկտեմբերի 20-ի առավոտյան եվրոպական մի շարք երկրներում Revolut նեոբանկի օգտատերերը տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել մուտք գործել հավելված և բանկային քարտերով վճարումներ կատարել։ Խափանումներ են արձանագրվել նաև այլ բանկերի և առցանց ծառայությունների աշխատանքում։ Խնդիրների պատճառը Google Cloud ամպային ծառայության խափանումներն էին։
Revolut-ը X սոցիալական հարթակում հայտնել է, որ տեղյակ է ստեղծված իրավիճակից, և իր տեխնիկական թիմն աշխատում է խնդիրները հնարավորինս արագ վերացնելու ուղղությամբ։ Սկզբնական շրջանում ընկերությունը խափանման պատճառների վերաբերյալ մանրամասներ չէր ներկայացրել։
Ավելի ուշ բանկը հավաստիացրել է, որ հաճախորդների ֆինանսական միջոցներն ու անձնական տվյալները պաշտպանված են։ Հատկանշական է, որ Revolut-ն այս աշնանն արդեն երկու անգամ բախվել էր տվյալների արտահոսքի դեպքերի։
Տեխնիկական խնդիրների մասին հաղորդումներ են ստացվել Մեծ Բրիտանիայից, Մալթայից, Գերմանիայից, Լիտվայից և Լատվիայից։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան