Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն
Աշխարհ
Վրաստանը չինական ընկերության հետ պայմանագիր է կնքել Թբիլիսիի օղակաձև ճանապարհի՝ 3,4 կմ երկարությամբ թունելներ ներառող հատվածի կառուցման համար։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը China Railway Tunnel Group-ի հետ համաձայնագիր է կնքել Ծիցամուրի-Ավչալա 7,3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման համար։ Ծրագրի արժեքը 499 միլիոն լարի է՝ շուրջ 192 միլիոն դոլար։
Նախագիծը ներառում է քառագոտի ճանապարհ, երկու զուգահեռ՝ յուրաքանչյուրը 3,4 կմ երկարությամբ թունել, ինչպես նաև կամուրջներ և ճանապարհային հանգույցներ։
Այս հատվածը կմիանա Ավչալայից մինչև օդանավակայան ձգվող 22,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածին, որի կառուցման արժեքը 932 միլիոն լարի է՝ շուրջ 360 միլիոն դոլար։ Այդ հատվածի կապալառուի ընտրությունը դեռ շարունակվում է։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ հաղթողին կհայտարարեն մոտ ժամանակներս։
China Railway Tunnel Group-ն արդեն մի շարք ծրագրեր է իրականացնում Վրաստանում։ Ընկերությունը զբաղվում է Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելի հարդարման աշխատանքներով, կառուցում է Ստեփանծմինդա-Գվելեթի ճանապարհահատվածը, ինչպես նաև Բաթումի-Սարփի մայրուղին՝ 7,6 կմ երկարությամբ թունելով։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան