Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը «Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով 

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են խորհրդարանի կողմից գործուղման մեջ գտնվող պատգամավորներին ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի նիստերին եւ խորհրդարանի բաց քվարկություններին որեւէ եղանակով մասնակցելու հնարավորությունը:

Նա առաջարկում է պարտադիր դարձնել պատգամավորների անմիջական ներկայությունը եւ արգելել, օրինակ, նամակով քվեարկության մասնակցելու հնարավորությունը, որը տարիներ առաջ ընձեռվեց պատգամավորներին` հեշտացնելով քվեարկությունների կազմակերպումը եւ վերացնելով գործողումների մեկնելուն երբեմն խոչընդոտող բոլոր արգելքները։ Ղազարյանն օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը թերեւս քննության կառնվի առաջիկա նիստերին։

Ինչպես հայտնի է, գործող կարգավորումները թույլ են տալիս, որ գործուղման մեկնած պատգամավորները մինչեւ գործուղման մեկնելը փակ ծրարով իրենց դիրքորոշումները հայտնեն առաջիկայում քննարկվելիք նախագծերի վերաբերյալ։ Շատ հաճախ հենց այս հնարավորության շնորհիվ է, որ իշխանությունը կարողանում է ցանկացած նախագիծ անցկացնել խորհրդարանում, քանի որ գործուղումների սիրահար ՔՊ-ականները նախապես քվեարկում են` ծրարները թողնում ու հանգիստ մեկնում վոյաժների։ Եվ այլեւս կարիք չի լինում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, որ իշխանություններին անհրաժեշտ օրինագիծն անցկացնեն խորհրդարանում:

Հիմա, երբ նախորդ գումարման խորհրդարանների համեմատ ՔՊ-ականները շատ ավելի քիչ մանդատներ ունեն, բարդանում է ցանկացած նախագիծ անցկացնելու գործը, ուստի մեկ քվեն անգամ կարեւոր է ու որոշիչ, եւ կանոնակարգ օրենքի այս դրույթն իշխանությունների, կարելի է ասել, փրկօղակն է դարձել։

Մինչդեռ նույն օրենքը նման հնարավորություն չի տալիս գաղտնի կամ անվանական քվեարկությունների դեպքում։ «Եթե գաղտնի կամ անվանական քվեարկությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությունը պարտադիր է, ապա այն պետք է պարտադիր լինի նաեւ բաց քվեարկությունների ժամանակ։ Անկախ քվեարկության ձեւից եւ եղանակից՝ պատգամավորն ԱԺ-ում որոշումների ընդունման գործընթացին մասնակցում է քվեարկության միջոցով, հետեւաբար, միայն բաց քվեարկությանը մասնակցելուն տրվող առավելությունը չունի որեւէ հիմնավորվածություն»,- կարծում է նախագծի հեղինակը, միեւնույն ժամանակ նկատում, որ պատգամավորի դիքորոշումը կարող է փոփոխության ենթարկվել հանձնաժողովների քննարկումներից հետո էլ, ուստի նախապես թողնել գրավոր դիրքորոշում՝ առնվազն ճիշտ չէ։

Բացի այդ, «ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշում արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների եւ ընդդիմախոսների կարծիքը»,- կարծում է Ղազարյանը եւ վերջում հիշեցնում, որ նույն՝ ԱԺ կանոնակարգ օրենքով պարտադիր է նիստերին մասնակցությունը, իսկ գործուղումների գնալը պարտադիր չէ եւ կարող է կազմակերպվել ըստ հայեցողության եւ նպատակահարմարության: Պարզ ասած՝ Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին, ինչը «պատերազմի» առիթ է դառնալու խորհրդարանում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակելՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանումԱրմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը
Ամենադիտված