Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
Աշխարհ
Իրաքի կառավարությունը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերի մեծ մասը «մինչև հետագա ծանուցում»։ Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Բաղդադը ստացել է «ապացույցներ Թեհրանի մասնակցության մասին Սաուդյան Արաբիայի վրա սեպտեմբերին իրականացված հարձակումներին», որոնք իրականացվել են Իրաքի տարածքից, ըստ Shafaq News-ի։
Ըստ իր աղբյուրի՝ Իրանի հետ սահմանային անցակետերը փակելու հրամանը անձամբ տվել է վարչապետ Ալի ալ-Զաիդին։ Իրաքի իշխանությունները կարծում են, որ Իսլամական Հանրապետությունը ոչ միայն մասնակցել է Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա հարձակմանը, այլև սահմանային շրջաններ է ներմուծել անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, որոնք հետագայում օգտագործվել են Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Իրաքի և Իրանի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը