Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Երևանում՝ Նար-Դոս փողոցի 80 հասցեի դիմաց, բախվել են 42-ամյա Արման Մ.-ի վարած «Kia Optima» և 30-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի առթիվ համապատասխան փաստաթղթեր են կազմվում, և պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը