Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նախկին պարտավորությունների կատարումը թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը
Աշխարհ
Միացյալ Նահանգները պետք է պահպանի Իրանի հետ նախկինում ձեռք բերված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները: Սա Թեհրանին հնարավորություն կտա բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար և կնպաստի երկկողմ բանակցությունների շարունակմանը, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի։
«Եթե Վաշինգտոնը կատարի իր նախկին պարտավորությունները, դա թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը և սկսել բանակցությունների նոր փուլեր, որոնք, ի վերջո, կհանգեցնեն վերջնական համաձայնագրի», – ասել է Արաղչին, ինչպես մեջբերել է իրաքյան «Ալ-Իրաքիա Նյուզ» հեռուստաալիքը:
Նախարարը հավելել է, որ Թեհրանի «յոթօրյա նախաձեռնությունը» «նպատակ ունի բաց պահել դիվանագիտական ուղին, եթե պահպանվեն նախկինում ձեռք բերված համաձայնությունները»: Արաղչիի խոսքով՝ «այս գործընթացը խոչընդոտողը և երկխոսության դուռը փակողը հենց Վաշինգտոնն է, այլ ոչ թե Թեհրանը»:


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը