Axios. Ուիթքոֆը Ռուսաստանին կներկայացնի եռակողմ բանակցությունների առաջարկ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր է Ռուսաստանում քննարկել Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների առաջարկները, ինչպես նաև այլ մասնակիցների ներգրավմամբ։
Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նպատակն է հիմնվել Ուկրաինայի և Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված առաջընթացի վրա, քննարկել առաջարկները Ռուսաստանի հետ և հարթել ուղիղ եռակողմ և ավելի լայն բազմակողմ բանակցությունների ճանապարհը», – լրագրողին ասել է Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրը։
Նրա խոսքով՝ հատուկ դեսպանորդ և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները այս անգամ անձամբ չի ուղեկցի Ուիթքոֆին գրիպի պատճառով։ Նա խորհրդակցություններին կմասնակցի հեռակա կարգով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը