Մոտոցիկլետավարների խախտումների պատճառով 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
ԻրավունքՀոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են բազմաթիվ իրավախախտումներ։
Թիրախային միջոցառումների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, իսկ 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Հայտնաբերվել են անընթեռնելի կամ սահմանված չափանիշներին չհամապատասխանող հաշվառման համարանիշով երթևեկելու, առանց վարորդական իրավունքի վկայականի կամ մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ խախտումների դեպքեր։
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չփակել հաշվառման համարանիշերը կամ որևէ կերպ չսահմանափակել դրանց տեսանելիությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ նմանատիպ ուժեղացված ծառայությունները շարունակական են։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը