Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
Հայաստան
Ադրբեջանցի հովիվը հատել է Հայաստանի սահմանը և հայտնաբերվելուց հետո տեղափոխվել Բերդի ռազմական ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ հովիվը Հայաստան է անցել Տավուշի մարզի հատվածում։ Տավուշի համայնքապետերից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ինքն էլ է լսել դեպքի մասին, սակայն հստակ տեղեկություն չունի՝ նշելով, որ տղամարդը, ըստ տեղեկությունների, եկել է շրջանի անտառների միջով։
Մեկ այլ համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցին սահմանը հատել է Այգեձորի հատվածով և այժմ գտնվում է ռազմական ոստիկանությունում։ Նրա փոխանցմամբ՝ եղանակը մառախլապատ և անձրևային է եղել, և շրջանառվում է նաև վարկած, որ տղամարդը սահմանը կարող էր կամավոր հատել և քաղաքական ապաստան խնդրել։
ՀՀ ՊՆ-ից դեպքը դեռ չեն մեկնաբանել։ ԱԱԾ-ից հայտնել են, որ այս պահին նման տեղեկություն չունեն և պատրաստվում են ճշտել հանգամանքները։ Լրատվամիջոցը նշում է, որ ԱԱԾ-ին գրավոր հարցում է ուղարկել և պատասխանը ստանալուն պես կհրապարակի։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը