Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն
Իրավունք
«Ստեփանավանում լայնածավալ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։ Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն Արսեն Գևորգյանը»,- այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
«Այսօրվա վարքագիծը իշխանության վախի հերթական դրսևորումն է։ Դուք որևէ կապ չունենք ժողովրդի, ժողովրդավարության հետ»,- ընդգծում է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը