Al Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա
Աշխարհ
Հութիները (Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը) բալիստիկ հրթիռային հարձակում են գործել Ադենի միջազգային օդանավակայանի վրա, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանի մոտակայքում պայթյուն է լսվել։ Հնարավոր վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։
Ադեն նավահանգստային քաղաքը գտնվում է Եմենի հարավում և ծառայում է որպես երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության ժամանակավոր մայրաքաղաք։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը