«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդար
Քաղաքական
«Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Կուսակցության հայտարարության համաձայն՝ Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ ձերբակալվել են համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա 14 համակիրները։
Կուսակցությունը պնդում է, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օգտագործվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ, ապա տարածվել մոնտաժված տեսանյութեր։
«Սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը