Ադրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկա
Հասարակություն
Առավոտից տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։ «5-րդ ալիքի» տեղեկությունների համաձայն՝ նրան հայտնաբերել են և տեղափոխել Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Euromedia24-ը կապ հաստատեց Բերդի համայնքապետարանի հետ, որտեղից, սակայն, հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և հորդորեցին դիմել Պաշտպանության նախարարությանը։ Սակայն ՊՆ-ից նույնպես որևէ պատասխան չստացանք․ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։
Նշենք նաև, որ 24News-ի Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար: Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեկան խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:
Սիլվի Մուրադյան


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը