El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո Ռիկո
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները մերժել են Բարսելոնայի նախկին քաղաքապետ Ադա Կոլաուի մուտքը Պուերտո Ռիկո, հաղորդում է El Mundo-ն։
Ըստ թերթի՝ քաղաքական գործիչը պլանավորում էր մասնակցել Պուերտո Ռիկոյում մունիցիպալիզմի վերաբերյալ միջոցառումներին։ Թերթի աղբյուրները, որոնք մոտ են Կոլաուին, պնդում են, որ որոշումը կայացվել է «գաղափարական պատճառներով»՝ Պաղեստինին աջակցելու համար մարդասիրական նավատորմին մասնակցելուց հետո։
ԱՄՆ իշխանությունները, իրենց հերթին, մուտքի մերժումը հիմնավորել են այն կասկածներով, որ նախկին քաղաքապետը «ցանկանում է անօրինական կերպով ներգաղթել երկիր»։
52-ամյա Կոլաուն Բարսելոնայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2015-ից 2023 թվականներին։ 2025 թվականին նա Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված «Սումուդ» մարդասիրական նավատորմի ակտիվիստների շարքում էր, որը ուղևորվում էր դեպի Գազայի ափեր։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը