Թրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին
Աշխարհ
Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի կողմից կռվելու մեղադրանքով դատապարտված ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ 74-ամյա տղամարդն արդեն վերադառնում է հայրենիք. գրում է BBC-ն։
Ռուսաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հաբարդին տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայան։ Թրամփի խոսքով՝ ազատ արձակումը տեղի է ունեցել իր՝ նախորդ շաբաթ Պուտինին անձամբ ուղղած խնդրանքից հետո, և դրա համար փոխանակում անհրաժեշտ չի եղել։
Միչիգան նահանգից նախկին ուսուցիչ Հաբարդը 2024 թվականին դատապարտվել էր գրեթե յոթ տարվա ազատազրկման։ Ռուսական կողմը նրան մեղադրել էր Ուկրաինայի արևելքում՝ Իզյում քաղաքում, պաշտպանական ստորաբաժանման կազմում ծառայելու մեջ։ Նրան գերեվարել էին ռուսական ուժերը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից կարճ ժամանակ անց։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում Հաբարդին ճանաչել էր որպես ապօրինի պահվող քաղաքացի։ CBS News-ի հաղորդմամբ՝ նրա առողջական վիճակը վատ է եղել, և նախատեսվում է նրան տեղափոխել Տեխաս՝ բուժում ստանալու համար։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը