Ավստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքը
Աշխարհ
Ավստրալիայի անկախ պատգամավոր Հելեն Հեյնսը, որին իշխանությունների գնահատմամբ՝ միտումնավոր վրաերթի են ենթարկել, կորցրել է երկու ոտքը։ Այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ Ֆիլ Հեյնսը․ գրում է BBC News-ը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կնոջը լուրջ վնասվածքներ է պատճառել, սակայն նրա սիրտն ու միտքը լավ վիճակում են։ «Այս ամենի լավ նորությունն այն է, որ նա ողջ է»,- ասել է Ֆիլ Հեյնսը՝ նշելով, որ կնոջ ապաքինման ճանապարհը երկար և դժվար կլինի։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Վանգարատա քաղաքում՝ պատգամավորի ընտրատարածքային գրասենյակի մոտ։ Ոստիկանության վարկածով՝ 43-ամյա Բրենդան Նյուգենթը Toyota LandCruiser մակնիշի մեքենայով միտումնավոր մխրճվել է Հեյնսի մեջ։ Նրան ձերբակալել են դեպքից անմիջապես հետո։
Նյուգենթը չորեքշաբթի առաջին անգամ ներկայացել է դատարան։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել վտանգավոր վարելու հետևանքով ծանր վնասվածք պատճառելու, դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու և դաշնային պաշտոնյային վնաս պատճառելու համար։ Ոստիկանությունը չի բացառում նաև նոր մեղադրանքների, այդ թվում՝ սպանության փորձի մեղադրանքի առաջադրումը։
Հեյնսը 2019 թվականից ներկայացնում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Ինդի ընտրատարածքը։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի շարժառիթը դեռ պարզված չէ, իսկ քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը