Մակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում երկրում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգությունների ֆոնին։
«Այն ամենը, ինչ ես ձեզ ասել եմ, և որի շնորհիվ երկուշաբթի օրվանից վերականգնվել է անդորրը, չի պահանջում արտակարգ դրություն հայտարարել», - ասել է նա լրագրողներին Կատար կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով երկրում հոկտեմբերի 17-ին և 18-ին գների բարձրացման և գնողունակության անկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին բռնկված անկարգությունները: Մակրոնի հայտարարությունը հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից։
Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ արտակարգ դրությունը կարող է թույլ տալ գործադիր իշխանությանը հրամանագրով կիրառել օպերատիվ միջոցառումներ՝ շրջանցելով խորհրդարանը: Սակայն 12 օր անց այն երկարաձգելու համար դեռևս անհրաժեշտ կլինի օրենք:


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը