Զենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ Միրզոյան
Հայաստան
Հայաստանի և Ադրբեջանի միջև կա նաև փոխըմբռնում, որ TRIPP-ի՝ այսպես կոչված «Թրամփի երթուղու» միջոցով արգելված բեռներ չեն տեղափոխվի, այդ թվում՝ զենք, զինամթերք և վտանգավոր քիմիական նյութեր։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնելով TRIPP-ի նախագծի մանրամասները։
Նրա խոսքով՝ Հայաստանի և տարբեր երկրների միջև համապատասխան փաստաթղթերով համաձայնեցված է բեռների և ապրանքների հստակ ցանկ։ Նախարարը նշել է, որ այս հարցում Ադրբեջանը բացառություն չի լինելու։
Միրզոյանի խոսքով՝ կան նաև ապրանքների կատեգորիաներ, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է նախնական համաձայնեցում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը