Տղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Բաշկիրիայի բժիշկները շնչուղիներից օտար մարմին են հեռացրել տղամարդու մոտ, որը երկար ժամանակ բրոնխում պահել է հինգ ոսկե ատամ ունեցող ատամնապրոտեզը։
Տղամարդուն երկար ժամանակ անհանգստացրել է մշտական հազը, սակայն նա բժշկի չի դիմել՝ այն վերագրելով տարիքին կամ մրսածությանը։ Սկզբում բժիշկները կասկածել են թոքաբորբ, սակայն հետազոտության ընթացքում նրա բրոնխում օտար մարմին են հայտնաբերել։
Պարզվել է, որ տղամարդը քնած ժամանակ կորցրել է ատամնապրոտեզը և չի նկատել, որ այն հայտնվել է շնչուղիներում։ Պրոտեզը խրվել էր աջ բրոնխի լուսանցքում։ Բժիշկները հատուկ օղակի միջոցով հեռացրել են այն։
Նշվում է, որ տղամարդու կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը