Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը
Հասարակություն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է նույնականացման քարտերի և անձնագրերի հերթագրման կարգը։
Ծառայությունը չեղարկում է նույնականացման քարտերի և անձնագրերի ուշ ժամկետների հերթագրումները։ Եթե քաղաքացին ստացել է չեղարկման վերաբերյալ ծանուցում, առաջարկվում է սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։
Իսկ հին նմուշի փաստաթուղթ ձեռք բերել ցանկացող քաղաքացիներին առաջարկվում է մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության իրենց հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը