Արամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ
Քաղաքական
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը իշխանություններին մեղադրել է ընտրական գործընթացին միջամտելու և վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունների «անամնեզը» ներառում է անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին միջամտություններ և վարչական ռեսուրսի չարաշահումներ։
Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը նախկինում նման վարքագիծը արձանագրել է որպես ընտրախախտում, իսկ ԵԽԽՎ-ն պահանջել է դադարեցնել ընտրովի հետապնդումները։
«Ավագանու ընտրություններից ընդամենը չորս օր առաջ ռեպրեսիվ մեքենան գործադրել, տեսանյութեր տարածել, պարզ է, որ այս ամենի նպատակը ընտրական գործընթացին հակաժողովրդավարական միջամտությունն է»,- գրել է նա։
«Քրեական գործ եք հարուցել, օրենքի հիման վրա քննություն արեք, ոչ թե վախ տարածեք, կամ դրանով փորձեք առավելություն ստանալ»,- նշել է ԱԺ փոխնախագահը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը