Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում
Աշխարհ
Ռազմական գործողությունների սառեցումը ռազմաճակատի երկայնքով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու իրատեսական ուղի է։
RBC-Ukraine-ի փոխանցմամբ՝ Fox News-ին հղումով, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրագրողը հարցրել է պետության ղեկավարին, թե արդյոք նա կհամաձայնի խաղաղության համաձայնագրի, որը կսառեցնի ռազմական գործողությունները ներկայիս ռազմաճակատի երկայնքով։
«Որտեղ դուք դեռ կպահպանեք ձեր երկրի տարածքի 75%-ը կամ ավելին՝ անկախ նրանից, թե ինչպես է սկսվել այս ամենը։ Կհամաձայնե՞ք դա ներկայիս մակարդակով», - հարցրել է լրագրողը։
Զելենսկին դրական է արձագանքել՝ նշելով, որ այս ձևաչափով խաղաղության համաձայնագիրը կարող է կանգնեցնել ռուսական ահաբեկչությունը։
«Այո, մենք կարող ենք ամեն ինչ սառեցնել հենց հիմա։ Ես կարծում եմ, որ սա այս պատերազմը վերջ տալու իրական ճանապարհն է», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այնուհետև անվտանգության երաշխիքներ կխնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և եվրոպացի դաշնակիցներից՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։
«Մենք սա անվանում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում, ինչպես նախագահ Թրամփն է անվանել։ Սառեցրեք և դադարեցրեք։ Եվ, իհարկե, սա այն նվազագույնն է, որը մենք այսօր պահանջում ենք Ռուսաստանից», - հավելել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը