Աբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներում
Իրավունք
ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ոստիկանները Աբովյանի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու ու իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի 42-ամյա բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 24,4 գրամ քաշով։
Ըստ տղամարդու հայտնածի՝ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram-ի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Նա հայտնել է նաև, որ նույն օրը Աբովյանի տարբեր հասցեներում տեղադրել է ևս 22 փաթեթ։ Ոստիկանները դրանք հայտնաբերել են տղամարդու մատնանշած վայրերում։
42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը