Տավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատել
Իրավունք
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները հսկողական միջոցառումների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Հորսեր» կոչվող տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա։
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։ Էկոպարեկների հետ զրույցում նա խոստովանել է, որ հասցրել է հատել երեք կանգուն ծառ։
Հատված ծառերի կոճղերը համարակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք։
Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կանխարգելիչ-հսկողական միջոցառումները՝ ապօրինի գործողությունները բացահայտելու և բնական միջավայրը պահպանելու նպատակով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը