Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվել
Իրավունք
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
«Ազատության» տեղեկություններով՝ տնային կալանքի տակ գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նոր մեղադրանք է ներկայացվել երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ այդ դրվագների վաղեմության ժամկետն անցել է։
Հիշեցնենք՝ Ղուկասյանը մեղադրվում է նաև խոշոր չափով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Իրավապահների տվյալներով՝ քաղաքապետը գործարար Սևակ Գոմցյանից 4 միլիոն դրամ է պահանջել՝ արդեն կառուցված ապօրինի շինությունն օրինականացնելու համար։ Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Նրա նկատմամբ ընթանում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը