Չինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը
Աշխարհ
Չինաստանն արդեն զբաղվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման նախապատրաստմամբ։ Բարենպաստ պայմանների դեպքում հանդիպումը կներառվի Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի միջոցառումների ծրագրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Չինացի մեր բարեկամները՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի կազմակերպիչները, կզբաղվեն կամ, ավելի ճիշտ, արդեն զբաղվում են հանդիպման նախապատրաստմամբ։ Բարենպաստ պայմանների դեպքում նրանք, իհարկե, այդ հանդիպումը կներառեն Շենժենում կայանալիք միջոցառումների ծրագրում», — լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը