Այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շրջանում կարող են նոր լարվածություններ առաջանալ՝ հաշվի առնելով Իսրայելում սպասվող ընտրություններն ու ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։
«Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության։ Այս պայմաններում պետք է կրկնապատկենք մեր նախաձեռնություններն ու ջանքերը, որպեսզի թույլ չտանք, որ այդ լարվածությունները վերածվեն նոր հակամարտությունների»,- ասել է նա։
Անդրադառնալով Լիբանանին՝ Մակրոնը հայտարարել է, որ երկրի հարավը գտնվում է իսրայելական բանակի վերահսկողության տակ, իսկ Լիբանանի վրա գործադրվող ճնշումը խաթարում է նրա ինքնիշխանությունը։
«Լիբանանի հարավը օկուպացված է իսրայելական բանակի կողմից, և Լիբանանի վրա ճնշում է գործադրվում՝ խաթարելով նրա ինքնիշխանությունը։ Սա «Հըզբոլլահի» հարցը լուծելու ամենավատ ճանապարհն է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը