Այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. Մակրոն Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներից Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին NASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղին Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորները Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվոր Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը 

Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին

Սպորտ

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» հոկտեմբերի 21-ին «Սան Սիրո» մարզադաշտում կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»։ Առաջին երկու տուրերից հետո «ներաձուրիները» դեռևս միավոր չեն վաստակել, մինչդեռ ուկրաինական ակումբն անպարտելի է և իր ակտիվում ունի 4 միավոր։

Դիմակայությանն ընդառաջ՝ միլանյան գրանդի պաշտոնական կայքը ծավալուն հոդված է հրապարակել՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, ում համար առաջիկա հանդիպումը բացառիկ նշանակություն ունի։

Հենրիխ Մխիթարյանը՝ կապող օղակ երկու ակումբների միջև

Ինչպես ընդգծում է «Ինտերի» պաշտոնական կայքը, առաջիկա հանդիպումը յուրահատուկ իրադարձություն է լինելու Հենրիխ Մխիթարյանի համար. հայ կիսապաշտպանն այս դիմակայության ողջ պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտպանել է թե՛ «Ինտերի», թե՛ «Շախտյորի» գույները։ Ավելին՝ նա առաջին անգամ է միլանյան ակումբի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալու իր նախկին թիմի դեմ։

«Ինտերի» մամուլի ծառայությունը հիշեցրել է հայ ֆուտբոլիստի փառահեղ ուղին երկու ակումբներում.

«Շախտյոր» (2010–2013 թթ.). Հենց դոնեցկյան ակումբում անցկացրած տարիները Մխիթարյանի համար ցատկահարթակ դարձան դեպի եվրոպական ֆուտբոլի էլիտա։ «Հանքափորների» կազմում նա անցկացրել է 106 հանդիպում, դարձել 44 գոլի հեղինակ և նվաճել 7 տիտղոս (Ուկրաինայի 3 չեմպիոնություն, 3 գավաթ և 1 Սուպերգավաթ)։

«Ինտեր» (2022 թ.-ից առ այսօր). 2022 թվականի ամռանը միանալով «ներաձուրիներին»՝ Մխիթարյանն առանցքային դերակատարում է ունեցել թիմի վերջին տարիների հաջողություններում։ Միլանյան գրանդի կազմում նա արդեն անցկացրել է 191 հանդիպում, խփել 12 գոլ և նվաճել 6 տիտղոս (Ա Սերիայի 2 չեմպիոնություն, Իտալիայի 2 գավաթ և 2 Սուպերգավաթ)։

«Երկու ակումբների հետ ունեցած այս կապն էլ ավելի խորհրդանշական է դարձնում հանդիպումը հայ կիսապաշտպանի համար, ով իր կարիերայի երկու կարևորագույն գլուխներն անցկացրել է հենց Ուկրաինայում և Իտալիայում»,- գրում է ակումբի կայքը։

Դիմակայության պատմությունը. անպարտելի «Ինտերը»

Եվրագավաթներում թիմերը միմյանց դեմ մրցել են 7 անգամ (բոլորն էլ՝ 21-րդ դարում)։ Վիճակագրությունը խոսում է հօգուտ «Ինտերի»՝ 3 հաղթանակ և 4 ոչ-ոքի, խփած 10 և բաց թողած ընդամենը 1 գնդակ.

2005/06 թթ. ՉԼ որակավորման 3-րդ փուլ. Առաջին բախումը կայացել է 2005-ի ամռանը, երբ «Շախտյորը» գլխավորում էր «Ինտերի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Հյուրընկալվելիս «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով՝ շնորհիվ Օբաֆեմի Մարտինսի և Ադրիանոյի փայլուն համագործակցության ու գոլերի։ Պատասխան խաղում՝ դատարկ տրիբունաների ներքո, գրանցվել է 1:1 հաշիվը (Ալվարո Ռեկոբա – Էլանո)։

2019/20 թթ. Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ. 15 տարվա դադարից հետո՝ համավարակով պայմանավորված Դյուսելդորֆի դատարկ մարզադաշտում, Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» 5:0 հաշվով ջախջախել է մրցակցին․ դուբլի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, մեկ գոլ էլ խփել է Դանիլո Դ’Ամբրոզիոն։

2020/21 և 2021/22 թթ. ՉԼ խմբային փուլ. Այս խաղարկություններում թիմերը երեք անգամ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի (0:0) են գրանցել։ «Անեծքը» կոտրվել է 2021 թ. նոյեմբերի 24-ին «Սան Սիրոյում», երբ Սիմոնե Ինձագիի թիմը Էդին Ջեկոյի դուբլի (61′, 67′) շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով և 10 տարվա դադարից հետո առաջին անգամ դուրս եկել ՉԼ փլեյ-օֆֆ։

Հավելենք, որ «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ Հարմ Օսմերսի գլխավորությամբ։

Աղբյուրը՝ Armsport.am:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ Միրզոյան
Ամենադիտված