NASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղին
Աշխարհ
NASA-ն պաշտոնապես ավարտել է OSIRIS-REx առաքելությունը, որի ընթացքում ԱՄՆ-ն պատմության մեջ առաջին անգամ աստերոիդից նմուշ է բերել Երկիր։ Բեննու աստերոիդից հավաքված 121,6 գրամ նյութը կարող է օգնել գիտնականներին բացահայտել Արեգակնային համակարգի վաղ պատմության գաղտնիքները։
2023 թվականին Երկիր բերված նմուշների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են ամինաթթուներ, շաքարներ և հեղուկ ջրի ազդեցության հետքեր։ Այս միացությունները կարևոր նշանակություն ունեն կյանքի առաջացման գործընթացներն ուսումնասիրելու համար։
Առաքելության ավարտը, սակայն, չի նշանակում տիեզերանավի աշխատանքի ավարտ։ OSIRIS-REx-ը վերանվանվել է OSIRIS-APEX և շարունակում է ուղևորությունը դեպի Ապոֆիս աստերոիդ, որին նախատեսում է հասնել 2029 թվականին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը